ՌԴ բնակիչները Հայաստանը ներառել են գաստրոզբոսաշրջության լավագույն երկրների 5-յակում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

խոհանոց
ТурСтат ռուսական գործակալությունն առցանց քվեարկության արդյունքում Հայաստանը ներառել է գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների ու քաղաքների հնգյակում: Վարկանշային աղյուսակի 1-ին տեղում հայտնվել է Սանկտ Պետերբուրգը, որին հաջորդում է Վրաստանը՝ Թբիլիսի, Մցխեթ և Կախեթ քաղաքներով, իսկ Հայաստանը և Երևանը հայտնվել են 5-րդ տեղում: Հայաստանի օգտին քվեարկել է հարցվածների 10 %-ը:

Ավելի վաղ «ТурСтат»-ը Հայաստանը ներառել էր 2019-ի 1-ին եռամսյակում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի ուղղությունների վարկանշային աղյուսակում:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս