Հունիսի 18-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հանրապետության տարածքում հունիսի 18-23-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, քամին կլինի հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 18-23-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: