Դիլիջանի «Պուպուզ քար» հանդամասում քաղաքացին ընկել է ձորը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

պուպուզ

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 18-ին՝ ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Պուպուզ քար» կոչվող հանդամասում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ջ.Ա.-ին ձորից (մոտ 400 մ) դուրս են բերել և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Ջ. Ա.-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: