ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները հրապարակվեցին։ Ըստ քվեարկության՝ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։