Թրամփը տվել է միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսման գործընթացը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ իմիգրացիոն և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսման գործընթացը։

«Հաջորդ շաբաթ իմիգրացիոն և մաքսային ոստիկանությունները կսկսեն միլիոնավոր անլեգալ միգրանտների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինաբար թափանցել են Միացյալ Նահանգներ։ Նրանք կարտաքսվեն որքան հնարավոր է շուտ։ Մեքսիկան, կիրառելով իր խիստ իմիգրացիոն օրենքները, հիանալի աշխատանք է կատարում մարդկանց կալանման գործում...»,- գրել է Թրամփը։