Մենք ապրում և ապրելու ենք ազատ, երջանիկ Հայաստանում․ «Իմ քայլը» -ի նոր պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

«Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման  արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: Այդ մասին նա նաև գրառում է  արել ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր երդմամբ ստանձնեցի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի պատասխանատվությունը։

Սա մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի, անձնապես իմ, ընտանիքիս առջև։

Մեկ բան հստակ է և անբեկանելի՝ մենք և մեր երեխաները ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news