Փաշինյանն ու նախագահը լուրջ զրույց են ունեցել․ Արմեն Սարգսյանը ռիսկային կոմպրոմիսի գնաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Նախագահը փորձեց ցույց տալ, որ անկախ կարգավիճակ ունեցող պաշտոնյա է, ում հասարակությունը կարող էր հետագայում այլընտրանք դիտարկել Փաշինյանին, բայց ինչ-որ պահի նրա ինքնուրույնությունը սկսեց նյարդայնացնել իմքայլականներին։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ վերլուծաբանի՝ թեև պարզ էր, որ մեծամասնությունը ՍԴ նոր անդամի նախապատվությունը տվել էր Վահե Գրիգորյանին, այդուհանդերձ Արմեն Սարգսյանը շարունակում էր առաջադրել թեկնածուներ՝ փորձելով ցույց տալ իր անկախությունը։

«Վաղուց էր հայտնի, որ նախապատվությունը տրվում է Վահե Գրիգորյանին։ Նույնիսկ հիշում եք, որ մյուս թեկնածուներին երբեմն շատ ֆորմալ, երբեմն զավեշտալի պատճառաբանություններով  չէին անցկացնում։

Նախագահը փորձեց մի որոշ ժամանակ ցույց տալ, որ ինքն անկախ ստատուս ունեցող պաշտոնյա է, որից  հետո եղել է ինչ-որ լուրջ խոսակցություն իր և վարչապետի  միջև։ Արդյունքում նախագահն այս քայլն արեց, որը բավականին ռիսկային էր նրա իմիջի համար և, կարծում եմ,  նրանք եկել են կոմպրոմիսի»- ասել է քաղտեխնոլոգը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։