Երևան քաղաքում աղմուկի քարտեզ կունենանք միայն 2012-ին․ «Իմ քայլը»-ի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Երևանի աղմուկի խնդրին.

«ԱՆ-ն  իմ գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ աղմուկի մակարդակը Երևան քաղաքում գնահատելու նպատակով՝ նախարարության մասնագետների կողմից իրականացվում են չափումներ՝ Երևան քաղաքում աղմուկի քարտեզ կազմելու համար: Սակայն, վերջնական քարտեզ դեռ չունենք, կունենանք միայն 2012 թվականին»,- ասաց Թովմասյանը՝ նկատելով, որ երկու տարի սպասելը ճիշտ չէ, քանի որ Երևանի փոքր կենտրոնում աղմուկի թույլատրելի քանակն արդեն իսկ գերազանցվում է 25-ից 30 դեցիբելով:

Երևանում աղմուկի «առյուծի բաժինը» տրանսպորտային միջոցներինն է, որոնց թիվը տարեցտարի ավելանում է՝ թռիչքաձև․

«Ավտոմեքենաներից հնչող տարբեր ճաշակի բարձր երաժշտությունը, հատկապես՝ գիշերային ժամերին, ուղղակի տհաճություն է պատճառում: Մյուս խնդիրը խլացուցիչների, այսպես ասած, «գլուշիտելների» դիվային ձայներն են, որոնք ուղղակի սարսափեցնում են մարդկանց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ լրջագույն խնդիր է նաև մոտոցիկլետների ազդանշան տալու սովորությունը:

Թովմասյանի կարծիքով՝ ոստիկանության կիրառած պատիժները բավարար չեն: ՀՀ ոստիկանությունից ստացված տեղակատվության համաձայն՝ 2017 թվականին ձայնային ազդանշանի կիրառման կանոնների 18 խախտում է հայտնաբերվել ու արձանագրվել: 2018 թվականին այդ թիվն աճել է մոտ 10-ն անգամ՝ 117 դեպք: