Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի․ Արա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն արձագանքել է հիմնադրամում այսօր՝ հունիսի 18-ին,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե պետք է փակել Արա Վարդանյանի էջը։

Արա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։ Արա Վարդանյանն ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։ Այն փաստը, որ ինձ 4 անգամ անընդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Այն փաստը, որ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում չի եղել որեւէ բողոք, կրկին երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Սխալվել եմ թե ոչ, կերեւա դատարանում։ Ես ոչ փախչում եմ արդարադատությունից, ոչ էլ խոչընդոտում։ Եթե սխալվել եմ, ապա, անշուշտ, պատասխան կտամ։ Բայց մեկ բան հստակ է՝ ես ունեմ անցած ճանապարհ եւ հայրենիքիս համար ծառայել եմ օր ու գիշեր, ինչով եւ հպարտ եմ։

Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի»։