Թուրքիան և ԱՄՆ-ն F-35-ների և S-400-ների հարցը կքննարկեն ՆԱՏՕ-ի ժողովի ժամանակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

ՆԱՏՕ-ում Եվրոպայի դաշնակցական օդուժի ամերիկացի հրամանատար Թոդ Վոլթերսը  նշել է, որ առաջիկայում թուրք և ամերիկացի պաշտոնյանեերը հանդիպում կանցկացնեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 ՀՕՊ համակարգերի  և ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հարցը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Վոլթերսի՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ ժողովի շրջանակներում հանդիպում է կայանալու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ԱՄՆ-ի ՊՆ-ի պաշտոնակատար Փաթրիք Շանահանի միջև։

«S-400-ները և F-35-ները միևնույն տեղում չեն կարող տեղակայվել։ Գիտեմ, որ այդ հարցում բանակցությունները շարունակվելու են։ Խնդրի մանրամասները քննարկվելու են Հուլուսի Աքարի և Փաթրիք Շանահանի միջև գալիք շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։