Unibank

Unibank Mobile

Ի՞նչ միջոցներից և որքա՞ն են պարգևատրվում պատգամավորները․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

ughigh-mia-azin-zhoghovic-n148408-1

««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ պարգևավճար են ստանում ոչ միայն գործադիր իշխանության պաշտոնյաները, այլ նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: Ի դեպ, ըստ մեր տվյալների, նախկինում պատգա­մավորները պարգևավճարներ չեն ստացել: Այս տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով նշել, թե որքանով է հավաստի այն և եթե հավաստի է, ապա ինչ չափի պար­գևավճարի մասին է խոսքը, ի՞նչ միջոցներից է տրամադրվում այդ պար­գևավճարը և ինչ պարբերականությամբ է այն տրամադրվելու:

ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորաբար նշել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին. 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստա­ցել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվակա­նի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամ­սական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով»,-գրում է թերթը:

Տեսանյութեր

Live

Լրահոս