Ռոբերտ Քոչարյանը կրկին չի մասնակցում բողոքների քննությանը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Քոչարյան

Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանում  շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը։ Այս դատական նիստին, ինչպես նախորդին, ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստը հետաձգվել էր նաև այն պատճառով, որ մեղադրանքի կողմը կարողանար վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով ու առանց ընդմիջման, և քանի որ աշխատանքային օրվա ավարտին հաշված րոպեներ էին մնացել, դատական նիստը հետաձգվել էր, նշանակվել այսօր՝ հունիսի 19-ին։