Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդառաջ՝ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 18-ին տեղի ունեցավ ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬

Այդ մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջից:

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։