Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

Հայկ Սարգսյան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:

Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերեւա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։

Նաեւ հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ եւս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է եւ իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս