«Ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2,5 տարում, որքան ես»․ Թրամփը կառաջադրվի 2-րդ անգամ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը:

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2,5 տարում, որքան ինքը, և եթե մեկ անգամ դա արել է, ապա ևս մեկ անգամ կարող է անել:

«Երբեք մի՛ մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի և ձեր երկրի ճակատագրի: Մենք մեր քարոզարշավը սկսում ենք լավագույն արդյունքներով, լավագույն օրակարգով և մեր երկրի ապագայի համար միակ դրական տեսլականով»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը: