Ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր․ Ազգային ժողովը 76 կողմ ձայնով ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ԱԺ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը: Վերջինիս կողմ քվեարկեց 76 պատգամավոր, դեմ՝ 13, 23 պատգամավոր ձեռնպահ էին:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու  Վահե Էնֆիաջյանը: