41-ամյա տղամարդը Նալբանդյան գյուղի գերեզմանատանը դանակահարել է համագյուղացուն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հունիսի 18-ին՝ ժամը 21։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի ծակած-թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել Նալբանդյան գյուղի մի բնակիչ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նրան ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանները Նալբանդյան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բաժնում նրա դեմքի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները բերման ենթարկվածին տեղափոխել են բուժօգնության, այնուհետև նա ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Նշանակվել է ԴԲՓ:Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս