Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ պաշտպանների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին: Այդ մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Վաղը կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news