Բացահայտվել է 54-ամյա տղամարդու դանակահարության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 54-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին:

2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի հիվանդանոց, «որովայնի շրջանի ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1964 թվականին:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1964թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուժողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի գերեզմանատանը համագյուղացիները կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ու կռվի են բռնվել, որի ժամանակ էլ 1964թ. ծնված տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել է մարմնական վնաս:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1978 թվականին: Վերջինս  ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել է դեպքին ականատես վկան, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news