«Եռաբլուր» պանթեոնի տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են ծառեր և կրպակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

«Եռաբլուր» պանթեոնի տարածքում բռնկված հրդեհը մարվել է հունիսի 18-ին՝ ժամը 17։59-ին, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

5000 քմ խոտածածկ տարածքում այրվել է 50 խմ ծառի ճյուղ, 10 ծառ՝ մասամբ, 10 ծառ՝ ամբողջությամբ և 1 կրպակ (4 քմ)։

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել էր, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն: