Ողբերգական վթար՝ Լոռիում․ մահացել է 12 օրական երեխա, «06»-ը հայտնվել է Դեբեդ գետի ափին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

մեքենա

Հունիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքնայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։