Unibank

Unibank Mobile

Այո՛, թալանելու, մարդ սպանելու, ծեծելու փորձ չունենք և չենք էլ ունենալու. Սիփան Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ռուստամ Բադասյանը  բավականին մեծ գիտելիքներ ունի, նա լավ իրավաբան է եղել, վստահ եմ՝ նա հասարակությանը չի հիաստափեցնի, հակառակը՝ ավելի է ոգևորելու իր աշխատանքով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռիսկային չէ Արտակ Զեյնալյանի նման փորձառու մասնագետից հետո Արդարադատության նախարար նշանակել 28-ամյա Ռուստամ Բադասյանին։

«Մենք, առահսարակ,  չունենք այն փորձը, ինչն ունեն նախկինները և այդ առումով ուրախ եմ՝ նկատի ունենալով, որ նախկին իշխանությունները ունեցել են թալանի փորձ, կոռուպցիոն սխեմաների փորձ, ցանկացած բիզնեսում քիթը խոթելու փորձ, փողոցում մարդկանց ծեծելու, սպանելու փորձ և ես ուրախ եմ, որ նման առումով մենք անփորձ ենք և երբևիցե նման փորձեր ձեռք չենք բերելու»,- ասել է պատգամավորը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս