ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
«Սահմանադրական դատարանի նոր անդամ Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ ձևական ընթացակարգերը պահպանվել են և խախտում չի եղել, բայց բովանդկային առումով մենք գործ ունենք անհեթեթ իրավիճակի հետ»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Եթե իշխանությունը բացեիբաց պնդում է, որ իրենց թեկնածուն էր, և թեկնածուն էլ իր քաղաքական գործունեությամբ է հայտնի, այն էլ սկանդալային քաղաքական հայտարարություններով, բնականաբար այս մասով մենք ունենք սահմանադրության բովանդակության խախտում»,- ասել է իրավունքի մասնագետը։
Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանն իշխանությունների կողմից է գործուղվել, որպեսզի ՍԴ-ում իրականացնի նրանց քաղաքականությունը։
Այվազյանը, խոսելով Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի նշանակման մասին, տեղեկացրել է, որ 28-ամյա երիտասարդն իր ուսանողն է եղել և որևէ կերպ, որպես լավագույն ուսանող, չի տպավորվել»։
Շարունակությունը՝ տեսանյութում։