Փաշինյանը Վիտալի Բալասանյանին հեռացնելու հարց չի դրել Բակո Սահակյանի առջև. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չեն խառնվում միմյանց ներքին գործերին, իսկ այն խոսակցությունները, թե Արցախում տեղի ունեցող պաշտոնանկությունները տեղի են ունենում ՀՀ վարչապետի հորդորով, սենսացիաների դաշտից է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կամ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի ազատումները հիմնավորված են։

Անդրադառնալով շաբաթվա վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակն ասել․ 

«Ակնկալել, որ լինելու է հեղափոխական առաջընթաց, բեկում, վաղաժամ է։ Կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ։ Բայց խնդիրը այն է, որ տարածաշրջանը շատ կարևոր դերակատարում ունի համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ, և այստեղ խաղաղության պահպանումը բխում է նաև գերտերությունների շահերից,  հետևաբար՝ ցանկացած նման հանդիպում դրական է ազդում այս գործընթացների վրա»,-շեշտել է Բաբայանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news