Թրամփը մտորում է, թե ինչպիսի պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Թրամփ

ԱՄՆ-ի ղեկավարությունն ուսումնասիրում է պատժամիջոցների այն փաթեթները, որոնք կարող են կիրառվել Թուրքիայի դեմ: Պատճառը S-400  զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքն է։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Բացի այն, որ ռուսական S-400-ների պատճառով ԱՄՆ-ն կարող է չմատակարարել այլևս չմատակարարի ամերիկյան F-35 կործանիչներ, Վաշինգտոնն Անկարայի դեմ կարող է կիրառել նաև այլ պատժամիջոցներ: Դրանք ըստ երևույթին մեծ վնաս կհասցնեն թուրքական ռազմարդյունաբերությանը և առհասարակ տնտեսությանը։  

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ղեկավարությունն այս պահին հակված է այն տարբերակին, որ Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառվեն CAATSA օրենքի շրջանակներում: 

CAATSA - պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։

CAATSA-ն կկիրառվի այն թուրքական ընկերությունների վրա, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։  

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը Թուրքիային այդ համակարգերը կփոխանցի ընթացիկ տարվա հուլիսի առաջին կեսին։