Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն՝ ներկայացնելու նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։

ՀՀ վարչապետը նորանշանակ պաշտոնյային ներկայացնելիս նշել է, որ Ռուստամ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված մարդու։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախկին նախարար Արտակ Զեյնալյանին և տեղեկացրել, որ վերջինս Հայաստանում չէ, այդ իսկ պատճառով Ռուստամ Բադասյանին ներկա չէ։

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ դատաիրավական բարեփոխումներին չի անդրադառնա, քանի որ այդ մասին այսօր առիթ կունենա խոսելու Ազգային ժողովում։

Նորանշանակ նախարար Ռուսատ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նկատել, որ Արտակ Զեյնալյանի պես պրոֆեսիոնալից հետո իրեն բարդ աշխատանք է սպասվում։