«Լուսավոր Հայաստանը» վեթինգի նախագիծ կներկայացնի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Տեքստ «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբևէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթինգի մասով:

Ավելին, Մարուքյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իշխանությունը վեթինգի գաղափարը չտապալի: «Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետևաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձևը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարեց Մարուքյանը»:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news