Որտեղ պետք էր, արագ ընտրություն արեցիք, Վանաձորում ու Գյումրիում ինչո՞ւ չարեցիք․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

2018-ի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար է որակել։

«Քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», - հայտարարել է Մարուքյանը, ապա հավելել,որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։

Մարուքյանը առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը ու պնդեց, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։

Մարուքյանը անդրադարձել է նաև դրժված խոստումներին. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա՛, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։

Որպես երրորդ խնդիր՝ Մարուքյանը նշել է «սևուսպիտակի» բաժանել։

«Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը և ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի «սևուսպիտակի» բաժանելն է, որը այս քանի օրը Երևանի քաղաքապետը կրկնեց նույնը։ Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղվում։ Կարող էր ավելի լավը լինել, միանշանակ կարող էին արդյունքները լավը լինել, եթե կառավարությունը լիներ լսող, ավելի համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերվեին, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ կամ ժողովրդի պատգամավորի հետ ոնց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանը այլ ժողովուրդ է ընտրել», - ասել է Մարուքյանը, ապա տեղեկացրել, որ, «էքստրաօրդինար» հանգամանքներից ելնելով, այս անգամ կողմ են քվեարկելու 2018-ի բյուջեի կատարողականին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news