Պետությունը Սևանի ափամերձ տարածքում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Հասարակություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարի ուսումնասիրել և Սևանի ափամերձ տարածքներում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք: Նախարարությունն այս հարցով անմիջապես դիմել է կառավարությանը: Այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ախտորոշել ենք մաքրման ենթակա տարածքների իրական ծավալը: Մենք տիեզերական պատկերներով, դրոններով և ժամանակակից այլ տեխնոլոգիական լուծումներով մանրամասն ուսումնասիրված և վերհանված 770 հեկտար մաքրման ենթակա տարածքներ ունենք: Անմիջապես դիմել ենք կառավարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հույս հայտնեց, որ աշխատանքները կիրականացվեն առաջիկա 3 տարվա ընթացքում, չնայած, որ նախկինում այդ աշխատանքները նախատեսված է եղել կատարել 6-7 տարվա ընթացքում:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին  արդեն կար ստորագրված  պայմանագիր Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար: Սակայն ուսումնասիրությունների համաձայն պարզել են, որ կա համընկնումներ այն աշխատանքների, որոնք պետք է կատարվեին և որի համար պետությունը նախկինում արդեն վճարել էր: Փոխադարձ համաձայնությամբ որոշել են չկատարել ծախսերը: Դրանից հետո նոր միայն վերհանել են մաքրման ենթակա իրական տարածքները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news