2018թ․ բյուջեի կատարողականն ընդունվեց ԱԺ-ի կողմից․ կողմ՝ 94, դեմ՝ 17

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Կողմ՝ 94, դեմ՝ 17․ Ազգային ժողովն ընդունեց 2018թ․ բյուջեի կատարողականի հաշվետվության մասին որոշումը։

Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն և նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ արտագաղթը չի նվազել, չզբաղվածների քանակը մեծացել է, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չեն ունենում։

«Ինչո՞վ է դրական բյուջեի կատարողականը։ Ոչ մի հիմք չկա բյուջեին կողմ քվեարկելու։ Նույն բանն է, որ ուզենանք ավելի գեղեցիկ ու հզոր երևանք, բայց եթե պարարտ հողը չկա, դառնում է անհաջողություն»,-ասաց նա։