ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Կեղծված, սուտ և հորինած պատմություն է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով գործով տուժող Արման Մկրտումյանի՝ իր դեմ տված ցուցմունքներին։
Հարցին, թե տուժողը նշում է, որ սովորաբար «Ֆլեշ» ՍՊԸ-ում մարդկանց ձեռքից մեքենաներ ու այլ գույք էին վերցնում եւ անվանափոխում իրենց անուններով, Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, որ դա իրականությանը չի համապատասանում։
Հարցին՝ այդ ճանապարհո՞վ է նա հարստացել, գործարարն ասել է՝ ո՛չ։
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։