Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Կոռուպցիոն գործով դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին ղեկավարի միջնորդությունը գործը կարճելու վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ դատախազի պաշտոն զբաղեցրած Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ: Տեղեկությունների դիմաց Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել Մոնակոյում, հայտնում է Ազատությունը:

2013 թվականին դատարանը արդարացրել է Սարկոզիին, վճռելով, որ նա ապօրինի կերպով չի օգտվել իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորող L'Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բեթանկուրի միջոցներից: Սակայն իրավապահների կողմից գաղտնալսված Սարկոզիի և նրա փաստաբանի հեռախոսազրույցները թույլ են տվել նոր ապացույցներ ստանալ նախկին նախագահի դեմ:

2007-2012 թվականներին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նիկոլա Սարկոզին կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news