Իջևանի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 19-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Յուրա Խ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշով, 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ և 3-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանություն կայքից։