«2 քարի արանքում էինք»․ հայկական պատվիրակությունը լքել է Վրաստանի ԱԺ-ի դահլիճը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

«Ալիք Մեդիան» տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը, որն այս պահին գտնվում է Վրարստանում, լքել է նիստերի դահլիճը։

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր, և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից՝ եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՀՀ պատվիրակության ղեկավարն էր:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Վրաստանի խորհրդարանում ծագած վիճաբանության պատճառն այն է, որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային, ավելին՝ նա ղեկավարել է նիստը, որն առաջացրել է վրացական կողմի դժգոհությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news