Դոպինգի համար 4 տարով որակազրկված վազորդուհի Շիես Չեպկոսգեյը ձերբակալվել է իր հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

դոպինգ վազորդուհի

2017 թվականին դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկված քենիացի վազորդուհի Շիես Չեպկոսգեյը ձերբակալվել է հայրենիքում։

Նա Քենիայի հիվանդանոցներից մեկու բուժքույր է աշխատել։ Գործընկերները բացահայտել են խարդախությունը եւ դիմել են ոստիկանություն, հաղորդում է Nairobi News-ը։

Մի քանի տարի կանանց մրցումների մասնակցած մարզիկը խոստովանել է, որ տղամարդ է, սակայն փաստաթղթերում նշել է, թե կին է։