Միհրան Պողոսյանի գործով բողոքը մերժվել է․ դատարանն ուժի մեջ է թողել կալանավորելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

Միհրան Պողոսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի բողոքը:

Դատարանն այսպիսով ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին 24News-ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից:

Մինչ այդ որոշումը Վերաքննիչ դատարանը քննել է պաշտպանի բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված առարկությունները:

Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ապրիլի 13-ին, որը բավարարել էր ապրիլի 15-ին: 

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս