Նոր մանրամասներ՝ լրագրողի կողմից ՃՈ պաշտոնյայի շորթման դեպքից․ ոստիկանության տեսանյութը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել լրագրողի կողմից պաշտոնատար անձից շորթման գործի վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրեւ պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ եւ սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800 000 դրամ։

Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել եւ առգրավվել են շորթմամբ հափշտակված 400000 դրամը։

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news