Վահե Գրիգորյանը դառնում է ՍԴ նախագահ՝ պնդում են «Իմ քայլում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԺ

«Հին Սահմանադրությամբ ընտրվում էին ՍԴ անդամներ, նոր՝ գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորներ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Գործող Սահմանադրությամբ բացի Վահե Գրիգորյանից ՍԴ դատավոր է ընտրվել ևս մեկ անձ՝ Արման Դիլանյանը։ Մյուսները ՍԴ դատավոր չեն, և Սահմանադրությունը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով նախկին անդամները ինքնաբերաբար դառնում են դատավորներ: Այսինքն՝ նրանք որևէ կարգավիճակ այլևս չունեն։ Հետևաբար ՍԴ-ն այսօր ունի միայն 2 դատավոր և քանի որ մյուս դատավորն արձակուրդում է, Վահե Գրիգորյանը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները»,- գրում է պատգամավորը: