Մարտի 1 գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի մասով հետապնդումը պետք է դադարեցվի․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

ՊՆ

«Մարտի 1» գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Այսօր՝ հունիսի 20–ին Վերանքնիչ քրեկան դատարնում հայտարեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նա  շուրջ երկու ժամ ելույթ ունեցավ և ներկայացրեց դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իր առարկությունները։

Մեժլումյանը Վերաքննիչ դատարանից պահանջեց մերժել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները։

«Բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում համարում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դարդարացնելու մասին»,–ասաց նա։

Փաստաբանը մանրամասնորեն անդրադարձավ իր պաշտպանյալին առաջադրված ՔՕ 300.1 հոդվածի սամանադրականության հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատվոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ 2008թ. մարտյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել և գործել է 300 հոդվածը՝ իշխանությունը յուրացնելը, ՀՀ ասահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել  և դարձել է 300.1 2009թ. մարտին։

Փաստաբանը հիշեցրեց, որ այդ մեղադրանքը փոփոխվել «Յոթի գործով»՝ միջազգային ճնշումների արդյունքում։

Նրա խոսքով՝  2008թ մարտի 1–ի իրադարձություններից հետո ընդդիմության առաջնորդները կալանավորվել են և նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225–րդ և 300–րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով։

 «ԵԽԽՎ–ն 2008թ. մի քանի բանաձևեր ընդունեց,  համաձայն որոնց Մարտի մեկի իրադարձություններից հետո  կալանավորված անձինաք՝ այդ թվում ընդդիմության առաջնորդները, որոնց մեղադրանքներ է ներկայացվել քաղաքական շարժառիթներով, պետք է ազատ արձկավեն։ 

Մարտի մեկի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Ազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգր Ոսկերչյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին այդ ժամանակ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ  300 հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությանմբ տապալելուն և պետական իշխանությանը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»,–ասաց նա։

Փաստաբանը նկատեց, որ ինչպես «Յոթի գործը», այնպես էլ իր պաշտպանյալին և մյուղսների վերաբերյալ գործը անջատվել է «Մարտի մեկի» մայր գործից։

«ԵԽԽՎ բանաձևերից և Հայաստանի նկատմամբ ճնշումներից հետո մարտի 24–ին ԱԺ–ն շուտափույթ օրենք  ընդունեց քրեկան օրենսգիրքը փոփոխելու և 300–րդ հոդվածը 300.1 հոդվածով խմբագրելու մասին։ 2009թ. մարտի 31–ին գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների նկատմամբ 300–րդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին՝ նրանց արաքում հանցագործության բացակայության հիմքով, ինչից հետո դատարանը որոշում  կայացրեց այդ մասով քրեական գործի վարույթը կարճել»,–ասաց նա և հավելեց.

«Այսպիսով միջազգային կառույցները, օրենսդիր մարմինը, դատախազությունը և դատարանը գործելով Հայաստանի Հանրապետության անունից, համարել են, որ ՔՕ 300.1 հոդվածը նոր  հանցակազմեր են։ Նման պարագայում Սեյրան Օհանյանին և մյուսների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր ԱԺ–ի կողմից 2009թ. մարտի 18–ին ընդունված օրենքի հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվեր։

Մեջլումյանի խոսքով, սկայն առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քրեական գործի վարույթը կասեցնելով և գործը ՍԴ ուղարկելով ավելի ռացիոնալ լուծում է  գտել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս