Գողացել էին «Տոյոտայի» չորս անիվները. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

.

Հունիսի 19-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ շենքի բակում կայանված ավտոմեքենայի անիվները գողացել են:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ից 03.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Կառոլա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել է Քանաքեռի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.15-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: