Փլուզվել է Վանաձորի դպրոցին մերձակա նախկին կաթսայատան պատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Հունիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատան (տարածքը՝ մոտ 66 քմ, բարձրությունը՝ մոտ 5 մ) խարխլված պատը՝ մասնակի (մոտ 3 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: