Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:

«Թեև ես Հրայր Թովմասյանին համարում եմ ոչ կոմպետենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական Դատարանի լեգիտիմ նախագահ է:

Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,-գրել է նա:

Նշենք, որ Վահե Գրիգորյանը  ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: