ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:
«Թեև ես Հրայր Թովմասյանին համարում եմ ոչ կոմպետենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական Դատարանի լեգիտիմ նախագահ է:
Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,-գրել է նա:
Նշենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: