«200 մլն փող դրել են տակները, նստել վրեն ու չեն ծախսում». Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Մենք մոտ 200 մլն դոլար պետական գումար ունենք, որը պետք է ծախսենք, բայց չենք ծախսում, սա այն դեպքում երբ երկրում բազմաթիվ խնդիրներ ունենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հարց ես տալիս կառավարությանը ինչու՞ չեք ծախսում, պատասխանում են ծրագրեր ենք քննարկում, լավ ինչքա՞ն կարելի է քննարկել, նշում է պատգամավորը: Մի օր անպայման ծախսելու են, ուզեն չուզեն ծախսելու են, որովհետև շատ ծախսեր ունենք, ի վերջո պետք է ծախսել այդ գումարը, սակայն այսօրվա այս մոտեցումից ու  այդ դանդաղկոտությունից տուժելու է մեր տնտեսությունը, ու սա ևս ոչ կոմպետենտ կադրերի  ու անարդյունավետ կառավարման վկայություն է»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը, ինչպես նաև մի շարք ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: