Ապրիլյան պատերազմի ուսումնասիրությունը 0038 հրամանի պես թաքցվել է. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

«Ապրիլյան պատերազմի ուսումնասիրությունը 0038 հրամանի պես թաքցվել է»,-24TV-ի եթերում ասել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարզվում է՝ ուսումնասիրել են և, չգիտես ինչու, պահել են ինչպես 0038 հրամանը։ Եվ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ըմբոստ կեցվածքով հայտարարում է, թե հանձնաժողովին ողջունում է, որ պետք է աշխատի, բայց խիստ կասկածում է նրանց աշխատանքային ունակությունների վրա։ Փարատում եմ բոլոր մտահոգներին՝ հանձնաժողովը ստեղծված է օրենքի ուժով և աշխատում է շատ մեծ լեգիտիմ ունեցող թիմով»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։