Արցախի բնակչին դանակահարել են Կոնսերվատորիայի հարակից տարածքում․ նրա վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դանակ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմանում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի, որովայնի և վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտրոոշմամբ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ունի տեղեկություն, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարված են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։