Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդհատել է Ադրբեջան այցը և վերադարձել է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Իրակլի

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել Է այցն Ադրբեջան և մեկնել Բաքվից: Պատճառը Թբիլիսիի խորհրդարանի շենքի հարակից տարածքում հունիսի 20-ի երեկոյան մեկնարկած ցույցն էր, որի ժամանակ բախում էր տեղի ունեցել, և կային վիրավորներ։

«Կոբախիձեն Բաքվում չԷ, նա արդեն մեկնել Է»,-գրում Է գործակալության զրուցակիցը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հունիսի 20-ին 2-օրյա պաշտոնական այցով Ադրբեջան Էր ժամանել: Ուրբաթ պլանավորված Էին նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,  վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ։ Նախատեսվում էր նաև, որ վրացական պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբելայի 53-րդ լիագումար նստաշրջանին: