Իվանիշվիլին պետք Է հեռանա և վերադարձնի գողացածը․ Սահակաշվիլին ցույցը վերսկսելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է արել իր բոլոր կողմնակիցներին հունիսի 21-ին կրկին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարումը։

«Բոլոր նրանք, ովքեր սիրում են Վրաստանը, այդ թվում՝ իմ բոլոր կողմնակիցները, պետք Է դուրս գան, որպեսզի հեռացնեն Իվանիշվիլիի ռեժիմը»,-հայտարարել Է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջի տեսաուղերձի ժամանակ, ապա հավելել, որ նա ավերել Է Վրաստանի տնտեսությունը, և  միլիոնավոր վրացիներ են փախել երկրից։

«Այդ մարդը պետք Է հեռանա և վերադարձնի այն ամենը, ինչ գողացել Է վրաց ժողովրդից՝ միլիարդավոր լարիներ վերջին հինգ տարվա ընթացքում»,-հավելել Է Վրաստանի նախկին նախագահը։