Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ․ նա ԱԺ-ում կերդվի հունիսի 24-ին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԺ-ում փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ԲԴԽ անդամի թեկնածուի օգտին կողմ էր քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 4։

Վիգեն Քոչարյանը 2015-ից զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

ԲԴԽ նորընտիր անդամն ԱԺ-ում չի երդվել, քանի որ վարչապետի հրամանով փոխնախարարի պաշտոնում նրա լիազորությունները դադարեցված չեն։ Վիգեն Քոչարյանի երդումը կկազմակերպվի հունիսի 24-ի նիստի ժամանակ։