Արարատ Միրզոյանն իրավաչափ է համարում Վահե Գրիգորյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իրավաչափ է համարում Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունը:  Այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասաց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ ոչ»,- ասաց Միրզոյանը: